ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն
Նանոմասնիկներով զինված սպեղանին վերքերը մանրէներից ազատելու ներուժ ունի. news.am
![Նանոմասնիկներով զինված սպեղանին վերքերը մանրէներից ազատելու ներուժ ունի. news.am Նանոմասնիկներով զինված սպեղանին վերքերը մանրէներից ազատելու ներուժ ունի. news.am](up/article/big/file_32700_518494.jpg)
Գիտնականները հատուկ ցանցեր են մշակում՝ նանոթելերից, որոնց օգնությամբ վերքերից ցավեր առաջացնող մանրէները հեռացնելու եւ, արդյունքում, ապաքինման գործընթացն արագացնելու հնարավորություն կարող է ընձեռնվել: Բացահայտման շուրջ մանրամասն զեկույց է ընթերցվել՝ Ամերիկյան վակուումային ընկերակցության 61-րդ կոնգրեսի շրջանակում, իսկ Science News-ին առավել ամփոփ տվյալներ են փոխանցվել:
Նանոթելերն արդեն վաղուց են կենսաբանական հյուսվածքների աճեցման հիմքում գործարկվում: Սկզբունքի վրա հենվելով, գիտնականներն այս անգամ բաց վերքերից մանրէներ հեռացնելու ունակ նանոցանցերի մշակում են նախաձեռնել: Տարբեր չափերի թելերի ազդեցությունը փորձարկելով, գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ մանրէներն առավել հեշտությամբ տրամագծով իրենց չափերի հետ համատեղելի կառույցների ուղղությամբ են տեղաշարժվում:
Պետրիի անոթում իրականացված փորձարկման ընթացքում, մասնավորապես, ոսկեգույն ստաֆիլակոկը (մի շարք հիվանդությունների առաջացում հրահրող մանրէ), առավել ծավալուն տարրերն անտեսելով, արագորեն 500 նանոմետր լայնությամբ թելերի մակերեսն է ծածկել: Բացի այդ, գիտնականները նաեւ տարատեսակ ծակույթներ են փորձարկել՝ պարզելու համար, որ աղիքային ցուպիկները (որոնք չփակվող վերքերի գլխավոր պատասխանատուն են համարվում) լավագույն պատրաստակամությամբ ալիլամինով (անգույն օրգանական միացություն) ծածկված նանոթելիկների հետ են շփվում, բայց եւ խուսափում են աքրիլաթթվի մեջ թաթախվածներին հպվել:
Ներկայումս գիտնականները մտադիր են նանոցանցերը կառույցով մարդու մաշկը հիշեցնող բարդ նյութերի նկատմամբ փորձարկել: Նրանց նպատակն է՝ այնպիսի «խելացի սպեղանի» ստեղծել, որն ինֆեկցիաների զարգացման կանխումը կարող է ապահովել: Հիվանդին վարակումից զերծ պահելու համար բժշկից միայն նանոսպեղանու՝ վնասված հատվածին տեղակայումը եւ, րոպեներ անց, հեռացումը կպահանջվի:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ինչպես պայքարել քթի արյունահոսության դեմ. 1in.am Ինչպես պայքարել քթի արյունահոսության դեմ. 1in.am](up/article/small/file_42433_2567944.jpg)
Նոր հետազոտության համաձայն՝ շատ հեշտ է հաղթահարել քթի քրոնիկ արյունահոսությունները: Այդ պայքարում արդյունավետ կլինի նույնիսկ սովորական ֆիզիոլոգիական լուծույթը...
![](images/calendar.png)
![92 ցելյուլոզային սպունգերն ընդամենը 20 վայրկյանում կարող են կլանել կես լիտր արյուն. tert.am 92 ցելյուլոզային սպունգերն ընդամենը 20 վայրկյանում կարող են կլանել կես լիտր արյուն. tert.am](up/article/small/file_39219_6409478.jpg)
Նորարարությունը, որը կոչվում է XStat, արտաքուստ նման է ներարկիչի: Այն առաջարկվում է օգտագործել արյունահոսության արագ դադարեցման համար: RevMedx ընկերության մասնագետները պնդում են, որ XStat-ը կարող է կանգնեցնել...
![](images/calendar.png)
![Ինչ անել միջատների խայթոցների դեպքում. 1in.am Ինչ անել միջատների խայթոցների դեպքում. 1in.am](up/article/small/file_37072_315019.jpg)
Անկախ նրանից՝ ունե՞ք արդյոք ալերգիաներ միջատների խայթոցներից, թե՝ ոչ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ, եթե խայթոցը դեմքի, քթի, բերանի կամ...
![](images/calendar.png)
![Սրտի կաթվածի ժամանակ մարդը 10 վայրկյան ունի ինքն իրեն փրկելու համար. tert.am Սրտի կաթվածի ժամանակ մարդը 10 վայրկյան ունի ինքն իրեն փրկելու համար. tert.am](up/article/small/file_36441_5082689.jpg)
Շատ մարդիկ սրտի կաթված են ստանում, երբ միայնակ են, և օգնություն ցուցաբերող ոչ-ոք չկա: Ինչպես գրում է Top Healthy Life-ը` սրտի կաթվածի ժամանակ...
![](images/calendar.png)
![Աղետների ապակոդավորումը Աղետների ապակոդավորումը](up/article/small/picture_19390.jpg)
Ահաբեկչական հարձակման վայր, ցունամիի կամ երկրաշարժի հետևանքներ, այս ամենը նաև հնարավորություն է գիտնականների համար,
Սոցիոլոգ Տրիշա Ուոքենդորֆն ավերված վայրեր է այցելում՝ ուսումնասիրելու, թե ինչպես ապագայում կարելի է փրկել մարդկանց կյանքը...
![](images/calendar.png)
![Շմոլ գազն ունի թմրեցնող ազդեցություն, և մահվան մոտենալը մարդը չի զգում. մասնագետ Շմոլ գազն ունի թմրեցնող ազդեցություն, և մահվան մոտենալը մարդը չի զգում. մասնագետ](up/article/small/picture_17372.jpg)
2004թ-ից մինչ օրս արձանագրվել է գազից թունավորման և հրդեհի 1651 դեպք, որոնց արդյունքում 109 զոհ և 1843 վիրավոր։ Այս տարի արդեն զոհվել է 10 մարդ, 181-ը թունավորմամբ հոսպիտալացվել։ Գազաֆիկացված է գազ չունեցող Հայաստանի 97%-ը։ Գազով սարքավորումների...
![](images/calendar.png)
![Օձերն ակտիվացել են. Ի՞նչ օգնություն ցուցաբերել տուժածին Օձերն ակտիվացել են. Ի՞նչ օգնություն ցուցաբերել տուժածին](up/article/small/picture_15575.jpg)
Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 7 դեպք: Մահվան ելքով դեպքեր, բարեբախտաբար, չկան: Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինե Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետության բոլոր բուժհաստատությունները և մարզերում, և Երևանում ապահոված են անտիգյուրզինով: Դեղորայքով ապահովածության վերաբերյալ տվյալներին, ըստ մեր զրուցակիցի...
![](images/calendar.png)
![Ինչպես կանգնեցնել արյունահոսությունը Ինչպես կանգնեցնել արյունահոսությունը](up/article/small/file_11997_365045.jpg)
Մարդու ամբողջ մարմինը պատված է անհամար արյունատար անոթներով: Առավել խոշոր արյունատար անոթները, որոնց միջոցով արյունը սրտից հոսում է դեպի մարմնի զանազան մասերը, կոչվում են զարկերակներ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY5yfrIf' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384